Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դավթին հայտնեցին այդ մասին։ Նա հավաքեց ողջ Իսրայելին, անցավ Հորդանան գետը և հասավ Քաղամակ։ Ասորիները Դավթի դիմաց գնդեր հանեցին ու պատերազմեցին նրա դեմ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ Դավթին հայտնեցին, նա հավաքեց ամբողջ Իսրայելին, անցավ Հորդանանը և հասավ Էլամ. ասորիները շարեցին իրենց գնդերը Դավթի դեմ և նրա դեմ պատերազմեցին։

Տես գլուխը



Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:17
3 Խաչաձեւ Հղումներ  

Ադրաազարը մարդ ուղարկեց և գետի այն կողմի ասորիներին հավաքեց Քաղամակում։ Նրանք եկան հասան Եղամ, և Սովբակը Ադրաազարի զորքի գլուխն անցավ։


Ասորիները փախան Իսրայելի առաջից. Դավիթը ասորիներից յոթ հարյուր մարտակառք ու քառասուն հազար հեծյալներ ոչնչացրեց, զորքի հրամանատար Սովբակին հարվածեց, որն այնտեղ մեռավ։


Երբ Դավթին պատմեցին այդ մասին, նա հավաքեց բոլոր իսրայելացիներին, անցավ Հորդանան գետը, եկավ նրանց վրա և ճակատ կազմեց նրանց դեմ։ Նա իր զորքը շարեց ասորիների դիմաց, և նրանք պատերազմեցին նրա դեմ։