Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի և նմանության, և թող իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի կենդանիների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։
ԱՌԱԿՆԵՐ 8:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ հավիտենությունից էլ առաջ հաստատեց ինձ։ Ինձ ծնեց հենց սկզբից, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հավիտենությունից առաջ եմ ես հաստատվել, սկզբից, երկրի սկզբնավորումից առաջ։ |
Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի և նմանության, և թող իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի կենդանիների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։
«Եվ դու, Բեթղեհե՛մ, Եփրաթայի տո՛ւն, Հուդայի հազարավորների մեջ սակավաթիվ ես լինելու. ինձ համար քեզնից պիտի ելնի մեկը՝ Իսրայելի իշխան լինելու, և նրա ելքն աշխարհի օրերի սկզբից է։
Դրա համար նրանց կտա մինչև ծննդկանի ժամանակը. կծնի, և նրա եղբայրների մնացորդները կդառնան Իսրայելի որդիների մոտ։
Հա՛յր, ում ինձ տվեցիր, կամենում եմ, որ որտեղ ես եմ, նրանք էլ այնտեղ ինձ հետ լինեն, որպեսզի տեսնեն իմ փառքը, որ ինձ տվեցիր, քանի որ ինձ սիրեցիր նախքան աշխարհի լինելը։
Եվ դու, Հա՛յր, այժմ փառավորի՛ր ինձ քեզ պատկանող այն փառքով, որ ունեի քեզ մոտ՝ նախքան աշխարհի ստեղծումը։