ԱՌԱԿՆԵՐ 4:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լսի՛ր, որդյա՛կ, և ընդունի՛ր իմ խոսքերը, և քո կյանքի տարիները կբազմանան, և կավելանան քո կյանքի ճանապարհները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լսի՛ր, որդյա՛կս, և ընդունի՛ր իմ խոսքերը, և քո կյանքի տարիները շատ կավելանան։ |
Որովհետև նրա աջ ձեռքում երկար օրեր և կյանքի տարիներ կան, իսկ ձախ ձեռքում՝ փառք և մեծություն։
քանզի մահը ձեր պատուհաններով բարձրացավ և մտավ ձեր երկիրը՝ տներից դուրս մանուկներին, իսկ երիտասարդներին հրապարակներից ջնջելու համար։
որպեսզի ձեր կյանքը երկար լինի, ինչպես նաև ձեր որդիների կյանքը այն երկրի վրա, որ Տերը երդվել է ձեր հայրերին՝ տալու ձեզ, այնքան ժամանակ, որքան որ երկինքը կլինի երկրի վրա։
Պատվի՛ր քո հորն ու քո մորը, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը, որպեսզի բարիքի արժանանաս, և երկար ապրես այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
Պետք է երկնչեք Տիրոջից՝ մեր Աստծուց, պետք է պահեք նրա բոլոր օրենքներն ու կանոնները, որ ես պատգամում եմ ձեզ այսօր, որպեսզի երկար ապրեք, և՛ դու, և՛ քո որդիներն ու քո որդիների որդիները ձեր կյանքի բոլոր օրերին։
Դրա համար էլ մենք չենք դադարում Աստծուն գոհություն հայտնելուց, որովհետև Աստծու խոսքի քարոզությունը մեզնից լսելով՝ այն ընդունեցիք ոչ որպես մարդկանց խոսք, այլ ինչպես ճշմարիտ է, որպես Աստծու խոսք, որը և ներգործում է ձեր՝ հավատացյալներիդ մեջ։
Վստահելի ու լիակատար ընդունելության արժանի է այս խոսքը, որ Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ՝ փրկելու մեղավորներին, որոնցից առաջինը ես եմ։