Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՌԱԿՆԵՐ 3:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Փառքն իմաստունները պիտի ժառանգեն, իսկ անմիտները պիտի փառաբանեն անարգանքները։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Իմաստունները փառք պիտի ժառանգեն, իսկ անմիտները պիտի անարգվեն։

Տես գլուխը



ԱՌԱԿՆԵՐ 3:35
11 Խաչաձեւ Հղումներ  

Մարդկանցից պիտի գովվի իմաստունի բերանը, իսկ ծուռ սիրտ ունեցողը պիտի արհամարհվի։


Արդարն ատում է անիրավ խոսքը, իսկ ամբարիշտը պիտի ամաչի և վստահություն չգտնի։


Մարդու հարստությունը իր անձի փրկագինն է, իսկ աղքատը չի հանդարտվում պատուհասներից։


Պարփակվի՛ր նրանով, և նա կբարձրացնի քեզ, մեծարի՛ր այն, և նա քեզ իր գիրկը կառնի,


Պարզամիտնե՛ր, իմացե՛ք խորագիտություն, ո՛վ անխրատներ, խրա՛տ դրեք ձեր սրտերում,


Եվ քեզ ու նրան կանչողը գա ու քեզ ասի՝ “Սրան տե՛ղ տուր”։ Եվ ապա սկսես ամոթով վերջին տեղը գրավել։


Այդ պատճառով այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ասել եմ, թե քո տունը և քո հոր տունը իմ առջև պետք է ծառայեն հավիտյան”, սակայն հիմա Տերն ասում է. “Հիմա այդպես թող չլինի. քանի որ ես փառավորելու եմ ինձ փառավորողներին, իսկ ովքեր ինձ արհամարհում են, անարգելու եմ”։