ԱՌԱԿՆԵՐ 3:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՛ ասա, թե «Գնա՛, արի՛, վաղը կտամ», մինչդեռ կարող ես բարություն անել, քանզի չգիտես՝ վաղն ի՛նչ կբերի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո հարևանին մի՛ ասա. «Գնա՛ ու նորի՛ց արի, և վաղը այն կտամ», երբ քեզ մոտ այն հիմա կա։ |
Առավոտյան քո սերմը կցանես, բայց երեկոյան էլ ձեռքդ պարապ չթողնես, որովհետև չգիտես, թե որը հաջող կլինի՝ սա՞, թե՞ նա, կամ գուցե երկուսն էլ լավ լինեն միասին։
Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։
Արդ, ավարտի՛ն հասցրեք այն, որովհետև ինչ հոժարությամբ կամեցաք, նույնպես էլ իրագործեք ձեր ունեցածի չափով։
Եղբայրներին էլ ուղարկեցինք, որպեսզի այս գործի մեջ ձեր հանդեպ մեր ունեցած պարծանքը ի դերև չելնի, այլ, ինչպես ասում էի, ավելի պատրաստ լինեք։
Պատվիրի՛ր, որ բարիք գործեն, լավ գործերով հարստանան, լինեն առատաձեռն, բարեսեր, պատրաստ՝ իրենց ունեցածից ուրիշին բաժին հանելու։