ԱՌԱԿՆԵՐ 29:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թագավորը և նրա հետ բոլոր եղողները, որ ունկնդիր են անիրավ խոսքերի, անօրեններ են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե իշխանավորը սուտ խոսքերի է ականջ դնում, նրա բոլոր սպասավորներն անիրավ կլինեն։ |
Ռոբովամը նրանց հետ խոսեց ըստ երիտասարդների տված խորհրդի՝ ասելով. «Եթե իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրա, ապա ես կավելացնեմ ձեր լուծը։ Իմ հայրը ձեզ ծեծով էր խրատում, իսկ ես կարիճներով եմ խրատելու ձեզ»։
Սակայն նրանք չլսեցին. Մանասեն մոլորեցրեց նրանց, և նրանք չարիք գործեցին Տիրոջ առաջ շատ ավելի, քան այն ազգերը, որոնց վերացրել էր Տերն Իսրայելի որդիների առջևից։
Նա, իր ծառաներն ու երկրի ժողովուրդը ևս ականջ չդրեցին Տիրոջ խոսքերին, որ հայտնել էր Երեմիա մարգարեի միջոցով։
Սավուղն իր ծառաներին պատվիրեց՝ ասելով. «Դավթի հետ ծածուկ խոսելով՝ ասացե՛ք. “Արքան քեզ հավանել է, և նրա բոլոր մարդիկ սիրում են քեզ, ուստի փեսա՛ դարձիր արքային”»։