ԱՌԱԿՆԵՐ 27:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկաթը երկաթ է խարտում, մարդն էլ՝ երեսն ընկերոջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երկաթը երկաթով է սրվում, և մարդն էլ սրում է իր ընկերոջ միտքը։ |
Անզգամ մարդը հակառակություն է փորում. հեզ մարդը դադարեցնում է մեղքերը, իսկ բարկասիրտ մարդը խորացնում է մեղքերը։
որպեսզի չխոտորվեք այս նեղությունների մեջ։ Որովհետև դուք ինքներդ գիտեք, որ ճիշտ այս բանի համար ենք սահմանված։
Այդ իսկ պատճառով այս չարչարանքներն եմ կրում, բայց ամոթ չեմ համարում, որովհետև գիտեմ, թե ո՛ւմ եմ հավատացել, և վստահ եմ, որ նա կարող է իմ ավանդը պահել մինչև դատաստանի օրը։
Ուստի ամոթ մի՛ համարիր մեր Տիրոջը վկայել, ոչ էլ ինձ՝ նրա բանտարկյալին, այլ ինձ նման հա՛նձն առ Աստծու զորությամբ չարչարվել Ավետարանի համար.
Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի՛ համարեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք.
Այն մարդը, որ անհնազանդ կլինի քեզ և չի լսի քո խոսքերը, և չի անսա քո հրամաններին, թող մեռնի. միայն թե դու զորացի՛ր և արիացի՛ր»։
Նրանք ասացին Հեսուին. «Տերը՝ Աստված, այդ ամբողջ երկիրը հանձնել է մեր ձեռքը, և այդ երկրի բոլոր բնակիչները զարհուրած են մեզնից»։