Ինչպես ձմեռային կաթոցն է մարդուն հանում իր տնից, այնպես էլ անզգամ կինն է իր մարդուն հանում իր տնից։
Անձրևոտ օրվա անդադար կաթկթոցը և կռվարար կինն իրար նման են։
Եվ ինչպես ջրերն են քարերը ողորկում, հեղեղում դաշտերը կոշտ հողի, այնպես էլ մարդու հույսերն ես չքացրել։
Անմիտ որդին հոր ամոթն է։ Ընդունելի չէ պոռնիկի վարձով կատարված ուխտը։
Լավ է բնակվել անապատում, քան բարկացող, լեզվանի և անզգամ կնոջ հետ։
Լավ է օդի ներքո մի անկյունում բնակվել, քան անիրավությամբ ծեփված և խառնակ տան մեջ։
Լավ է ապրել տանիքի տակ՝ մի անկյունում, քան նույն տան մեջ՝ բամբասող կնոջ հետ։
Խիստ է հյուսիսի քամին, բայց հաջողության անունն է կրում։