ԱՌԱԿՆԵՐ 14:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարդիկ ատում են իրենց աղքատ ընկերներին, իսկ հարուստների ընկերները շատ են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աղքատն իր հարևանին էլ ատելի է, բայց հարուստին սիրողները շատ են։ |
Նրա բոլոր եղբայրներն ու քույրերը լսեցին այն բոլոր դեպքերի մասին, որ պատահել էին նրան, եկան մոտը, եկան նաև բոլոր նրանք, ովքեր առաջ ճանաչում էին նրան։ Կերան և խմեցին նրա մոտ, մխիթարեցին նրան ու զարմացան այն բոլոր բաների վրա, որ նրա գլխին բերել էր Տերը։ Յուրաքանչյուրը նրան մի գառ տվեց ու չորսդրամյա անդրոշմ ոսկի։
Մեծատունների հարստությունն ամուր պահպանում է իրեն, իսկ աղքատությունը կործանում է աղքատներին։
Հարստությունը բազում բարեկամներ է ավելացնում, իսկ աղքատը լքվում է նույնիսկ բուն բարեկամից։