Խրատի՛ր որդուդ, քանզի այդպես քեզ բարի հույս կլինի, հոգուդ մեջ մի՛ առ նրա հակառակությունը. եթե նրան գավազանով հարվածես, չի մեռնի, բայց նրա հոգին կփրկես մահից։
ԱՌԱԿՆԵՐ 13:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով խնայում է իր գավազանը, ատում է իր որդուն. իսկ ով սիրում է որդուն, խնամքով է խրատում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գավազանը խնայողն ատում է իր որդուն, իսկ նրան սիրողը ուշադրությամբ է խրատում նրան։ |
Խրատի՛ր որդուդ, քանզի այդպես քեզ բարի հույս կլինի, հոգուդ մեջ մի՛ առ նրա հակառակությունը. եթե նրան գավազանով հարվածես, չի մեռնի, բայց նրա հոգին կփրկես մահից։
Ծեծն ու կշտամբանքն իմաստություն են տալիս. մոլորված երեխան ամոթով է թողնելու իր ծնողներին։
Ովքեր մեղանչում են իմ դեմ, ամբարշտանում են իրենց հոգիներում, և ովքեր ատում են ինձ, մահն են սիրում։
«Եթե մեկն ինձ մոտ գա և չնախընտրի ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր անձից, չի կարող իմ աշակերտը լինել.
Հոգուդ մեջ պիտի համոզվես, որ ինչպես մարդ խրատում է իր որդուն, այնպես էլ Տերը՝ քո Աստվածը, խրատեց քեզ։