Իմաստուն որդին կազատվի խորշակից, իսկ տգետը հունձի ժամանակ կդառնա որդի անօրեն։
Ով ժողովում է ամռանը, ուշիմ որդի է, հունձքին խոր քնողը՝ ամոթաբեր որդի։
Ծույլ ձեռքերը աղքատություն են բերում, ժրաջանների ձեռքերը՝ հարստություն։
Տիրոջ օրհնությունն արդարների գլխին է, ամբարիշտների բերանը կփակվի տարաժամ սուգով։
Առաքինի կինը պսակն է իր ամուսնու. ինչպես որդն է վնասակար փայտի համար, այնպես էլ չարագործ կինը կորստյան կմատնի իր ամուսնուն։
Իմաստուն ծառան պիտի տիրի անմիտ տերերի վրա և ժառանգությունը բաժանի եղբայրների միջև։
Որդին, որ անարգում է հորը և մերժում մորը, ամոթ և նախատինք պիտի կրի։
Խնամքո՛վ վարվիր դաշտի կանաչի հետ, որ խոտ հնձես, և դալար խո՛տ հավաքիր,
մրջյունը, որ զորություն չունի, իր կերակուրը ամռանն է պատրաստում,
Մրջյունի մո՛տ գնա, ո՛վ ծույլ, քննի՛ր նրա ընթացքը և նրանից ավելի իմաստո՛ւն եղիր.
բայց ամռանը կերակուր է պատրաստում և հունձի ժամանակ ամբարում է առատ պաշարը։