Գաղաադի Թեզբե գյուղից սերած Եղիա մարգարեն ասաց Աքաաբին. «Կենդանի է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը, որին ծառայում եմ. այս տարիներին ցող չի իջնի կամ անձրև չի գա, մինչև որ ես չասեմ»։
ԱՆԳԵ 1:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ դրա համար երկինքը կպահի քո անձրևը, և երկիրը կխափանի իր արդյունքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուստի երկինքը ձեզ վրա դադարեցրել է ցողը, իսկ երկիրն իր բերքն է դադարեցրել։ |
Գաղաադի Թեզբե գյուղից սերած Եղիա մարգարեն ասաց Աքաաբին. «Կենդանի է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը, որին ծառայում եմ. այս տարիներին ցող չի իջնի կամ անձրև չի գա, մինչև որ ես չասեմ»։
Եթե քո դեմ մեղանչելու պատճառով երկինքը փակվի, ու անձրև չլինի, իսկ նրանք աղոթք անեն այս վայրում, քո անունը խոստովանեն և զղջան իրենց մեղքերի համար, երբ խոնարհեցնես նրանց,
Նա կընթանա իր հոմանիների հետևից, բայց չի հասնի նրանց, կփնտրի նրանց, բայց նրանց չի գտնի և կասի. «Գնամ, վերադառնամ իմ նախկին ամուսնու մոտ, որովհետև այն ժամանակ ինձ համար ավելի լավ էր, քան հիմա»։
Ես պիտի խորտակեմ ձեր ամբարտավան պարծենկոտությունը, երկինքը ձեզ վրա երկաթի պես ծանր պիտի դարձնեմ, իսկ ձեր հողը՝ պղնձի պես կարծր։
Ցանում էիք շատ և հավաքում քիչ, ուտում էիք, բայց չէիք հագենում, խմում էիք, բայց հագուրդ չէիք ստանում, հագնում էիք, բայց չէիք տաքանում դրանցով, և ով իր վարձն էր հավաքում, ծակոտված կապոցների մեջ էր հավաքում»։