ԱՄԲԱԿՈՒՄ 3:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արեգակը բարձրացավ, և լուսինը մնաց իր ընթացքի մեջ։ Քո նետերը կգնան լույսով, քո զենքերի փայլատակումների փայլով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արեգակը, լուսինը իրենց կայանում կանգնեցին, քո նետերի լույսից, երբ սուրում էին, քո նիզակի փայլուն պայծառությունից։ |
տկարացանք, ինչպես ամբարիշտների լեռը։ Տերը, բարկությամբ լի, հառնելու է Գաբավոնացիների հովտում և կատարելու է իր գործը, դառը գործը, քանզի նրա բարկությունն օտարի պես է դատելու, և օտարի պես է վրա հասնելու նրա դառնությունը։
“Ահավասիկ ես հետ եմ դարձնելու քո աստիճաններին ընկած ստվերը. քո տան տասը աստիճաններով ներքև իջած շողքը ես տասը աստիճանով հետ եմ շրջելու”»։ Եվ շողքը բարձրացավ տասը աստիճան, հասավ այնտեղ, ուր ստվերն էր իջել։
Իմ բերանը հաստատեց սուր սուսերի պես և ինձ թաքցրեց իր ձեռքի հովանու տակ, ինձ դարձրեց ինչպես մի ընտիր նետ և թաքցրեց իր կապարճի մեջ։
զենքի փայլ, սուսերի շող, վիրավորների թավալգլոր անկում. և վերջ չկար նրանց ազգերին, բայց կտկարանան իրենց մարմինների մեջ
Տերը վերակացու կլինի նրանց, և կելնի նրա նետը փայլակի պես։ Տերը, Ամենակալ Տերը կփողահարի, և կընթանա իր սպառնալիքի շարժումով։