Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա Տիմոթեոսին 6:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ունենք ուտելիք ու հագնելիք և դրանցով բավարարվենք։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ուտելիք և հագուստ ունենք, դրանցով բավարարվենք։

Տես գլուխը



Ա Տիմոթեոսին 6:8
12 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբն ուխտ արեց՝ ասելով. «Եթե Տերը՝ Աստված, ինձ հետ լինի և ինձ պահպանի այն ճանապարհին, որով գնում եմ ես, ինձ ուտելու հաց և հագնելու հագուստ տա,


Օրհնեց նրանց և ասաց. «Աստված, որի առջև աստվածահաճո կյանքով ապրեցին իմ նախնիները՝ Աբրահամն ու Իսահակը, Աստված, որ հոգ է տանում ինձ իմ մանկությունից մինչև այսօր,


Տո՛ւր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը։


Որովհետև Տերը՝ մեր Աստվածը, օրհնեց քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում։ Հիշի՛ր, թե ինչպե՛ս անցար մեծ ու ահարկու անապատը։ Ահա քառասուն տարի է, ինչ Տերը՝ քո Աստվածը, քեզ հետ է, և ոչ մի զրկանք չտեսար”։


Կարիքի մեջ լինելու համար չեմ ասում այս բանը, որովհետև ես սովորել եմ գոհ լինել իմ ունեցածով։