Դրա համար էլ Տերն ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրան Էմմանուել պիտի կոչեն.
Ա Տիմոթեոսին 2:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց և այնպես նա էլ կփրկվի որդեծնության համար, եթե հարատևի պարկեշտությամբ հավատի, սիրո և սրբության մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն նա կփրկվի որդեծնությամբ, եթե պարկեշտությամբ մնա հավատի, սիրո և սրբության մեջ։ |
Դրա համար էլ Տերն ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրան Էմմանուել պիտի կոչեն.
Մեծ է նրա իշխանությունը, և նրա խաղաղությունը սահման չունի։ Նա պիտի նստի Դավթի աթոռին, նրա թագավորությունը պիտի զորանա և հաջողվի իրավունքով ու արդարությամբ այսուհետև և հավիտյանս հավիտենից։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունը պիտի կատարի այդ։
Մինչև ե՞րբ պիտի թափառես, ո՛վ անարգված դուստր. չէ՞ որ Տերը փրկություն է հաստատել նոր ստեղծած վայրում, որպեսզի մարդիկ ազատագրված շրջեն այնտեղ»։
և նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանում նրանց տեղ չկար։
Այն անդամներին, որ ավելի անարգ են թվում, առավելագույն պատիվ ենք տալիս, և մեր ամոթույքն ավելի պարկեշտությամբ ենք ծածկում,
Նույնպես և կանայք իրենց թող զարդարեն խոնարհության զարդերով, ամոթխածությամբ և պարկեշտությամբ, զարդարվեն ոչ թե մարգարիտով ընդելուզված ոսկյա հյուսքերով կամ պճնազարդ զգեստներով,
Այն խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտությունը և աշխարհիկ ցանկությունները, այս աշխարհում ապրենք զգաստությամբ, աստվածապաշտությամբ