Սեղոմի որդիներից՝ նրա անդրանիկ որդի Ասեան ու սրա որդիները,
Սելոնի որդիներից՝ նրա անդրանիկ որդի Ասայիան ու նրա որդիները,
Նաև Հուդայի որդի Փարեսի որդի Ամարիի որդի Ամիութի որդի Գոթին։
Զարայի որդիներից՝ Հեիելը և նրա եղբայրները՝ վեց հարյուր իննսուն հոգի։
Ելովնի որդի Զաքարիայի որդի Հովարիբի որդի Ադիայի որդի Ոզիայի որդի Ալազի որդի Բարուքի որդի Մալասիան։
Հասուբը և Հասուբի գունդը, Սամրանը և Սամրանի գունդը։