Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեղքիայի որդի Փասուրի որդի Հերեմի որդի Օբդիասը, Մոսողոմի որդի Եզրի որդի Ադիելի որդի Մասեն, Ասերի որդի Ղաամովթը Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մեղքիայի որդու՝ Փասուրի որդու՝ Հերոամի որդի Ադայիան, և Եմմերի որդու՝ Մեսեղամոթի որդու՝ Մեսուղամի որդու՝ Եզերայի որդու՝ Ադիելի որդի Մասեն։ |
Աստծու տան առաջնորդ Աքիտովբի որդի Մարիովթի որդի Սադովկի որդի Մոսողոմի որդի Քեղկիայի որդի Ազարիան,
և նրանց եղբայրները՝ թվով հազար յոթ հարյուր իննսուն հոգի, գերդաստանների իշխաններ և Աստծու տան սպասավորության գործում քաջահմուտ մարդիկ։
Եմմերի որդին՝ Պասքոր քահանան, որ Տիրոջ տան հրամանատարն էր և իշխանը, լսեց այդ խոսքերը Երեմիայից, երբ սա մարգարեանում էր։
Սա է Տիրոջ խոսքը՝ ուղղված Երեմիային, երբ Սեդեկիան վերջինիս մոտ ուղարկեց Մելքիայի որդի Պասքորին և Մասիայի որդի Սոփոնիա քահանային՝ ասելով.