Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 8:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բարիգա ու Սամա։ Սրանք են Եղամում բնակվող տոհմերի իշխանները, որ դուրս քշեցին Գեթի բնակիչներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բարիան և Սեման, որոնք ազգատոհմերի գլխավորներն էին Այեղոնում բնակվողների մեջ, քշեցին Գեթի բնակիչներին։ |
Գեդուրի հայրը Փանուելն էր, իսկ Օվսանի հայրը՝ Եզերը։ Սրանք են Բեթղեհեմի հայր Եփրաթայի անդրանիկ որդի Ովրի որդիները։
Այն օրը, երբ Տերը՝ Աստված, ամորհացիներին մատնեց Իսրայելի որդիների ձեռքը, երբ նրանց կոտորեց Գաբավոնում, և նրանք ջախջախվեցին Իսրայելի առաջ, Հեսուն խնդրեց Տիրոջը. «Թող արեգակը կանգնի Գաբավոնի դիմաց, իսկ լուսինը՝ Ելովնի ձորի դիմաց»։
և Իսրայելի որդիների ձեռքից Ենակի որդիներ չմնացին, բացի ոմանք Գազայում, Գեթում և Ասեդովթում։