Իսաքարի ցեղից, որոնք ժամանակները հասկանալու իմաստնությունն ունեին և գիտեին, թե ի՛նչ պետք է անի Իսրայելը իշխանության հարցերում, եկան երկու հարյուր հոգի. նաև նրանց բոլոր եղբայրները նրանց հետ։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց հետ, ըստ իրենց ազգատոհմի, ըստ իրենց գերդաստանների, պատերազմի համար պատրաստ կային երեսունվեց հազար զորավոր մարդիկ, որովհետև նրանց կանայք ու որդիները բազմացել էին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց հետ իրենց հայրերի տոհմերից՝ իրենց ազգատոհմի մեջ, կար պատերազմական զորագնդեր կազմող երեսունվեց հազար մարդ, որովհետև շատ էին նրանց կանայք ու որդիները։ |
Իսաքարի ցեղից, որոնք ժամանակները հասկանալու իմաստնությունն ունեին և գիտեին, թե ի՛նչ պետք է անի Իսրայելը իշխանության հարցերում, եկան երկու հարյուր հոգի. նաև նրանց բոլոր եղբայրները նրանց հետ։
Օզիի որդին էր Հեզեբիան, Հեզեբիայի որդիները՝ Միքայել, Աբդիա, Հովել և Հիսիաս, որոնք բոլորն էլ իշխաններ էին։
Նրանց եղբայրներն Իսաքարի բոլոր տոհմերի մեջ զորավոր էին։ Նրանց ընդհանուր թիվը կազմում էր ութսունյոթ հազար հոգի։