Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:76 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նեփթաղիմի ցեղից տվեցին Գալիլեայում գտնվող Կեդեսը՝ իր արվարձաններով, Քամովը՝ իր արվարձաններով և Կարիաթ-Յարիմը՝ իր արվարձաններով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նեփթաղիմի ցեղից՝ Գալիլեայում գտնվող Կադեսը՝ իր ագարակներով, Համմոնը՝ իր ագարակներով, և Կարիաթեմը՝ իր ագարակներով։ |
Մերարիի մնացած որդիներին Զաբուղոնի ցեղից տվեցին Հեկոմանը՝ իր արվարձաններով, Կադեսը՝ իր արվարձաններով, Հռեմոնը՝ իր արվարձաններով, Բաթովրը՝ իր արվարձաններով։
Եվ առանձնացրին Կադեսը Գալիլեայում, Նեփթաղիմի լեռան վրա, Սյուքեմը՝ Եփրեմի լեռան վրա, և Արբոկ քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը՝ Հուդայի լեռան վրա.
Նեփթաղիմի ցեղից՝ սպանողի համար առանձնացված ապաստանի քաղաք Կադեսը Գալիլեայում և նրա արվարձանները, ինչպես նաև Եմաթդովրը և նրա արվարձանները, Նոյեմոնը և նրա արվարձանները, ընդամենը երեք քաղաք։
Դեբովրան մարդ ուղարկեց և Նեփթաղիմի Կադեսից կանչեց Բարակին՝ Աբինեեմի որդուն և նրան ասաց. «Չէ՞ որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, քեզ հրաման տվեց, որ գնաս Թաբոր լեռը, քեզ հետ վերցնես տասը հազար այր Նեփթաղիմի որդիներից և Զաբուղոնի որդիներից