Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:48 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրանց եղբայրները՝ ղևտացիները, ըստ իրենց գերդաստանների, նշանակված էին Աստծու տան խորանի սպասավորության ողջ գործին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց եղբայրները՝ ղևտացիները, նվիրված էին Աստծու տան խորանի ամբողջ ծառայությանը։ |
Ահարոնը և իր որդիները խունկ էին ծխում ողջակեզների զոհասեղանին ու խնկերի զոհասեղանին և կատարում Սրբություն սրբոցի բոլոր գործերը՝ Իսրայելին քավություն անելու համար, ճիշտ այնպես, ինչպես պատվիրել էր Աստծու ծառա Մովսեսը։
իսկ Գերսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի՝ Իսաքարի ցեղից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանում բնակվող Մանասեի ցեղից տասնչորս քաղաք։
Մերարիի որդիների տոհմերին, այսինքն՝ մնացած ղևտացիներին, տվեցին Զաբուղոնի որդիների ցեղից՝ Հեկնամը և նրա արոտավայրերը, Կադեսը և նրա արոտավայրերը, Կարթան և նրա արոտավայրերը,