Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ղևիի որդիները՝ Գեդսոն, Կահաթ և Մերարի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ղևիի որդիները՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։ |
Դավիթն ասաց ղևտացիների իշխաններին. «Կարգե՛ք ձեր եղբայրներից՝ սաղմոսներ երգելու նվագարաններով, քնարներով, սրինգներով ու ծնծղաներով, որ ուրախության ձայներ առաքեն դեպի վեր»։
Աստծու տապանակը ներս տարան ու դրեցին այն վրանի մեջ, որ Դավիթն էր պատրաստել նրա համար, և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին Աստծու առաջ։
Դավիթ արքան և զորքի հրամանատարները ծառայության համար նշանակեցին Ասափի, Եմանի ու Իդիթումի որդիներին, որոնք երգում էին տավիղների, քնարների ու ծնծղաների նվագակցությամբ։ Եվ այս գործը կատարողներն ըստ իրենց պաշտոնի էին.
Սրանք են Ղևիի որդիների անունները, ըստ իրենց սերունդների՝ Գեթսոն, Կահաթ և Մերարի։ Ղևին ապրեց հարյուր երեսունյոթ տարի։
Իսկ Ղևիի որդիներն ըստ իրենց գնդերի սրանք են՝ Գեթսոնը և Գեթսոնի գունդը, Կահաթը և Կահաթի գունդը, Մերարին և Մերարիի գունդը։