Իսրայելի արքա Փակեեի օրոք եկավ Ասորեստանի Թագղաթփաղասար արքան, գրավեց Այինը, Կաբեելը, Բեթմաաքան, Հանոքը, Կենեզը, Ասորը, Գաղաադը, Գալիլեան ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին քշեց Ասորեստան։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 5:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և նրա որդի Բեեղա, որին գերեց Ասորեստանի Թագղաթփաղասար արքան։ Նա էր Ռուբենի ցեղի իշխանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա որդին՝ Բեերա, որին գերի տարավ Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորը։ Բեերան էր Ռուբենյանների իշխանը։ |
Իսրայելի արքա Փակեեի օրոք եկավ Ասորեստանի Թագղաթփաղասար արքան, գրավեց Այինը, Կաբեելը, Բեթմաաքան, Հանոքը, Կենեզը, Ասորը, Գաղաադը, Գալիլեան ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին քշեց Ասորեստան։
Աքազը դեսպաններ ուղարկեց Ասորեստանի Թագղաթփաղասար արքային՝ ասելով. «Ես քո ծառան ու քո որդին եմ։ Արի՛ և փրկի՛ր ինձ ասորիների արքայի ու Իսրայելի արքայի ձեռքից, որոնք ինձ վրա են հարձակվել»։
Եվ Աստված Իսրայելի դեմ գրգռեց Ասորեստանի արքա Փանովքի հոգին ու Սուբի արքա Թագղաթփաղասարի հոգին, որոնք գերեցին Ռուբենի ցեղին, Գադդիի ցեղին և Մանասեի կես ցեղին, տարան նրանց Քաղա ու Քաբովր, Գովզան գետի եզերքը, որտեղ մնում են մինչև այսօր։