Նրանք Դավթի հետ պատերազմի ելան ելուզակների դեմ, որովհետև զորավոր ու ուժեղ էին, և բոլորն էլ զորքի հրամանատարներ էին։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 5:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանք են նրանց գերդաստանների իշխանները՝ Ոփեր, Հեսսի, Ելիել, Եզիել, Հերեմիա, Հովդիա և Իգիել, որոնք զորեղ մարդիկ էին, իրենց գերդաստանների անվանի իշխաններ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց ազգատոհմերի իշխանները սրանք էին՝ Ափեր, Հեսսի, Եղիել, Եզրիել, Երեմիա, Օդուիա և Հաքդիել, որոնք քաջազուն և անվանի մարդիկ էին, իրենց ազգատոհմերի գլխավորները։ |
Նրանք Դավթի հետ պատերազմի ելան ելուզակների դեմ, որովհետև զորավոր ու ուժեղ էին, և բոլորն էլ զորքի հրամանատարներ էին։
Այս անուն առ անուն հիշվածները իրենց տոհմերի իշխաններն էին, որոնց հայրերի տոհմերը շատ էին բազմացել։
Մանասեի կես ցեղը բնակվեց երկրում՝ Բասանից մինչև Բաաղերմոն, Սանիր և Հերմոնի լեռը. Լիբանանում նրանք բազմացան։
Սակայն նրանք ուխտադրուժ եղան իրենց հայրերի Աստծու հանդեպ, պոռնկացան՝ գնալով այն օտար երկրների աստվածների հետևից, որոնց Աստված ոչնչացրել էր նրանց առջևից։
Օզիի որդին էր Հեզեբիան, Հեզեբիայի որդիները՝ Միքայել, Աբդիա, Հովել և Հիսիաս, որոնք բոլորն էլ իշխաններ էին։