Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 4:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գեդուրի հայրը Փանուելն էր, իսկ Օվսանի հայրը՝ Եզերը։ Սրանք են Բեթղեհեմի հայր Եփրաթայի անդրանիկ որդի Ովրի որդիները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փանուելը Գեդորի հայրն էր, իսկ Եզերը՝ Օսայի հայրը։ Սրանք են Բեթլեհեմի հայր Եփրաթի անդրանիկի՝ Ովրի որդիները։ |
Սրանք են Քաղեբի որդիները։ Եփրաթայի անդրանիկ որդի Ովրի որդիներն էին. Սովբաղը՝ Կարիաթ-Յարիմի հայրը,
Սաղոմոնի որդիներն էին՝ Բեթղեհեմ, Նետոփաթի, Ատարովթ, Հովաբի ցեղը, մանաթացիների կես ցեղը և Եսարային։
Նրա կինը ծնեց Հարեդին՝ Գեդովրի հորը, Հաբարին՝ Սաքովնի հորը, և Հեքթիելին՝ Զովնանի հորը։ Սրանք Մորեդի կնոջ՝ փարավոնի դուստր Բեթթիայի ծնած որդիներն են։
Սրանք գնացին, մինչև որ հասան Գերարա, մինչև Գայի արևելյան կողմը, որ իրենց հոտերի համար արոտավայր որոնեն։
Քաղաքի դռանը գտնվող ամբողջ ժողովուրդը պատասխան տվեց և ասաց. «Մենք վկա ենք»։ Ծերերն ասացին. «Տերը քո տունը մտնող կնոջը թող դարձնի Ռաքելի և Լիայի նման, որոնք երկուսով կառուցեցին Իսրայելի տունը։ Դու Եփրաթայում ո՛ւժ հավաքիր և Բեթղեհեմում անո՛ւն վաստակիր։