Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 4:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հուդայի որդի Սեղումի որդիները. Ղեքադի հայրը՝ Էր, Մարեսի հայրը՝ Ղադաա, Եսոբայի տան կտավագործների սերունդները, Հովակիմ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հուդայի որդու՝ Սելոմի որդիները՝ Ղեքայի հայրը՝ Էր, Մարեսայի հայրը՝ Ղաադա, և Ասբեայի տան՝ բեհեզագործների տան տոհմերը։ |
Հուդայի որդիները՝ Էրը, Օնանը, Սելովմը, Փարեսն ու Զարան։ Էրն ու Օնանը մեռան քանանացիների երկրում։ Իսկ Փարեսի որդիներն են Ասրովմն ու Համուելը։
Հուդայի որդիները՝ Էր, Օնան և Սելովմ. այս երեքին Հուդայի համար ծնեց Շավայի դուստրը, որ քանանացի էր։ Հուդայի անդրանիկ որդին՝ Էրը, չար էր Տիրոջ աչքին, ուստի Աստված սպանեց նրան։
Սիմեոնի որդիները՝ Ամնոն, Անանի որդի Հռաննոն և Թիղոն։ Հեսեի որդին՝ Զովքաթ, և Զովքաթի որդիները։
Քուզեբի բնակիչները, Հովաս, Սարափ, որոնք բնակվեցին Մովաբում, և Աբեթարը նրանց վերադարձրեց Նաթուկիմ։
Ելովնի որդի Զաքարիայի որդի Հովարիբի որդի Ադիայի որդի Ոզիայի որդի Ալազի որդի Բարուքի որդի Մալասիան։