Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 4:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա կինը ծնեց Հարեդին՝ Գեդովրի հորը, Հաբարին՝ Սաքովնի հորը, և Հեքթիելին՝ Զովնանի հորը։ Սրանք Մորեդի կնոջ՝ փարավոնի դուստր Բեթթիայի ծնած որդիներն են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա հրեա կինը ծնեց Գեդորի հորը՝ Հարեդին, Սոքովի հորը՝ Քաբերին, և Զանովի հորը՝ Հեքթիելին։ Սրանք Մորադի առած կնոջ՝ փարավոնի դուստր Բեթիայի որդիներն են։ |
Հերեմիելի եղբայր Քաղեբի որդիներն էին. Մաեսան՝ նրա անդրանիկ որդին, որը Զիփի հայրն էր, որը Մարիսայի հայրն էր, որը Քեբրոնի հայրն էր։
Եսրիելի որդիները՝ Հեթեր, Մովրադ, Գափեր և Աղոն։ Հեթերը ծնեց, Մարովնին, Հեսմային, Այիսբային՝ Սեթեմոնի հորը։
Օվդիայի կնոջ՝ Նաքիմի քրոջ որդիներն են Կեսիայի հայր Դանան և Հովմամի հայր Սիմեոնը, իսկ Կեիլայի հայր Նայեմի որդիները՝ Օտարմին, Հեսթեմոնը և Մաքաթին։
Սրանք գնացին, մինչև որ հասան Գերարա, մինչև Գայի արևելյան կողմը, որ իրենց հոտերի համար արոտավայր որոնեն։
Գեդուրի հայրը Փանուելն էր, իսկ Օվսանի հայրը՝ Եզերը։ Սրանք են Բեթղեհեմի հայր Եփրաթայի անդրանիկ որդի Ովրի որդիները։