Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 27:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Աքիտոփելը արքայի խորհրդականն էր,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Աքիտոփելը թագավորի խորհրդականն էր, արաքացի Քուսին՝ թագավորի բարեկամը։

Տես գլուխը



Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 27:33
10 Խաչաձեւ Հղումներ  

Աբեսաղոմը զոհերը մատուցելու ժամանակ մարդ ուղարկեց ու իր Գոլա քաղաքից կանչեց Դավթի խորհրդական թեկուացի Աքիտոփելին։ Շատ մարդ հավաքվեց, և մեծ բազմություն էր հետևում Աբեսաղոմին։


Դավիթը հասավ Հռովս, որտեղ երկրպագեց Աստծուն։ Եվ ահա նրան ընդառաջ եկավ արաքացի Քուսին՝ Դավթի բարեկամը՝ իր պատմուճանը պատառոտած ու գլխին հող լցրած։


Դավթի բարեկամ Քուսին եկավ քաղաք, և Աբեսաղոմը մտավ Երուսաղեմ։


Այն ժամանակ Աքիտոփելի խորհուրդները, որ նա տալիս էր այդ օրերին, համարվում էին Աստծուց տրված։ Այդպիսին էր Աքիտոփելի ամեն մի խորհուրդը ինչպես Դավթի, այնպես էլ Աբեսաղոմի համար։


Աքիտոփելը, երբ տեսավ, որ իր խորհուրդն ի դերև ելավ, համետեց իր էշը, ելավ գնաց քաղաք՝ իր տունը, և իր տանը կարգադրություններ անելուց հետո կախվեց։ Նա մեռավ և թաղվեց իր հոր գերեզմանում։


Նաթանի որդի Ազարիան՝ գործավարների վերակացու, Նաթանի որդի Զաբութը՝ քահանա և արքայի խորհրդատու,


Դավթի հորեղբայր Հովնաթանը՝ իմաստուն մի մարդ, խորհրդական էր՝ միևնույն ժամանակ լինելով ատենադպիր։ Աքիմենի որդի Հեիելը արքայի որդիների դաստիարակն էր։


Ինձնից են, ո՜վ Աստված, ուխտերն իմ, Որ քեզ պիտի մատուցեմ օրհնությամբ,


«Արթնացի՛ր, ո՛վ սուր, իմ հովվի դեմ և նրա ընկերոջ մարդու դեմ,- ասում է Ամենակալ Տերը. կհարվածեմ հովվին, և ոչխարները կցրվեն, և իմ ձեռքը կդարձնեմ հովիվների դեմ։