Հովսեփը տնտեսեց եգիպտացիների երկրի առատության յոթ տարիների բերքը՝ ամեն մի քաղաքի շուրջը գտնվող դաշտերի բերքն ամբարելով այդ քաղաքում։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 27:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արքայի գանձերի վերակացուն Ովդիելի որդի Ազմովթն էր, իսկ անդաստանների, գյուղերի, քաղաքների ու բերդերի հարստության վերակացուն՝ Ոզիայի որդի Հովնաթանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թագավորի շտեմարանների վերակացուն Ադիելի որդի Ազամոթն էր, իսկ դաշտերում, քաղաքներում, գյուղերում և աշտարակներում եղած շտեմարանների վերակացուն՝ Ոզիայի որդի Հովնաթանը։ |
Հովսեփը տնտեսեց եգիպտացիների երկրի առատության յոթ տարիների բերքը՝ ամեն մի քաղաքի շուրջը գտնվող դաշտերի բերքն ամբարելով այդ քաղաքում։
Շարուհիի որդի Հովաբն սկսեց հաշվառման ենթարկել ժողովրդին, սակայն չավարտեց։ Այդ պատճառով Տերը բարկացավ Իսրայելի վրա, և նրանց թիվը չարձանագրվեց Դավիթ արքայի ժամանակագրության մեջ։
Դավիթն Իսրայելի բոլոր իշխաններին, գլխավոր դատավորներին, արքային հերթով սպասարկող թիկնապահների բոլոր գլխավորներին, հազարապետներին, հարյուրապետներին, գանձապահներին, իր ստացվածքների վերակացուներին, հզոր մարդկանց ու զորքի քաջամարտիկներին հավաքեց Երուսաղեմում։
Տոհմերի պետերը, իսրայելացիների իշխանները, հազարապետները, հարյուրապետները, գործերի վերակացուները և արքունի գավառապետները կամավորապես
Ասան, ոսկի ու արծաթ վերցնելով Տիրոջ տան և թագավորական տան գանձերից, ուղարկեց ասորիների արքային՝ Ադերի որդուն, որ բնակվում էր Դամասկոսում, և ասաց.
Նա աշտարակներ կառուցեց նաև անապատում և բազում ջրհորներ փորեց, որովհետև շատ անասուններ ուներ Սեփելայում ու ցածրադիր դաշտավայրում և այգեգործներ՝ լեռներում և Կարմելոսում. նա սիրում էր երկրագործությունը։
Եվ նրանց վրա գործավարներ կարգեց, որպեսզի չարչարեն նրանց աշխատանքով։ Եվ փարավոնի համար կառուցեցին պարսպապատ քաղաքներ՝ Փիդովնը, Ռամեսեն և Ովնը՝ Արեգ քաղաքը։
Այնտեղ տասը մարդ կար, որոնք Իսմայելին ասացին. «Մեզ մի՛ սպանիր, որովհետև մենք դաշտում գանձեր ունենք՝ ցորեն ու գարի, մեղր ու յուղ»։ Նա զիջեց, ընկերների միջից միայն նրանց չսպանեց։