Ապա նրան դուրս հանեց ու ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես դրանք հաշվել», ապա ավելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը»։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 27:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը հաշվառման չենթարկեց սրանցից քսան տարեկան և ավելի ցածր տարիք ունեցողներին, քանզի Տերն ասել էր. «Իսրայելացիներին պիտի բազմացնեմ երկնքի աստղերի չափ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթը հաշվառման չենթարկեց սրանցից քսան և քսանից ցածր տարիք ունեցողներին, որովհետև Տերն ասել էր, որ կբազմացնի Իսրայելը երկնքի աստղերի չափ։ |
Ապա նրան դուրս հանեց ու ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես դրանք հաշվել», ապա ավելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը»։
անչափ կօրհնեմ քեզ և երկնքի աստղերի ու ծովեզերքի ավազի չափ կբազմացնեմ քո սերունդը։ Քո սերունդը կտիրանա իր հակառակորդների քաղաքներին,
Քո ժառանգները բազմանալու են երկնքի աստղերի չափ, այս ամբողջ երկիրը տալու եմ քո զավակներին, և նրանց միջոցով են օրհնվելու երկրի բոլոր ազգերը,
Տիրոջ բարկությունը դարձյալ բորբոքվեց Իսրայելի վրա։ Նա Դավթին գրգռեց նրանց դեմ՝ ասելով. «Գնա հաշվառո՛ւմ կատարիր Իսրայելում և Հուդայի երկրում»։
և երկրորդ տարվա երկրորդ ամսի առաջին օրը հավաքելով ողջ ժողովրդին՝ հաշվառեցին ըստ ցեղերի, ըստ նահապետական տների, անուն առ անուն, մեկ առ մեկ քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր մարդկանց։
Ուստի մեկից, այն էլ տարիքն առած մի մարդուց, ծնվեցին սերունդներ այնքան շատ, որքան երկնքի աստղերը և անթիվ-անհամար ավազը ծովի ափին։