Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 22:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

մայրի փայտեր, որոնց թիվ ու սահման չկար, քանի որ սիդովնացիներն ու տյուրոսցիները առատորեն մայրի փայտ էին բերում Դավթին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

անթիվ-անհամար եղևնափայտ, որովհետև սիդոնացիներն ու տյուրացիները Դավթի համար շատ եղևնափայտ էին բերում։

Տես գլուխը



Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 22:4
5 Խաչաձեւ Հղումներ  

Տյուրոսի արքա Քիրամը դեսպաններ ուղարկեց Դավթի մոտ, նաև եղևնափայտ, փայտի հյուսներ ու քարի վարպետներ, որոնք Դավթի համար տուն շինեցին։


Սողոմոնը Տյուրոսի արքա Քիրամի մոտ մարդ ուղարկեց՝ ասելով. «Դու իմ հայր Դավթին օգնել ես. մայրի փայտ ես տվել բնակության տուն շինելու համար։


Նրանք արծաթ տվեցին քարահատներին ու հյուսներին։ Սիդովնացիներին ու տյուրացիներին տվեցին կերակուր, ըմպելիք ու ձեթ, որպեսզի Լիբանանից ծովով մինչև Հոպպե մայրի փայտ բերեն, ինչպես որ հրամայել էր նրանց պարսից Կյուրոս թագավորը։


Դրանք նման են հովանի անող անտառների, և գետերի ափին գտնվող բուրաստանների, և վրանների, որ կանգնեցրեց Տերը, և նման են հոսող ջրերի ափին գտնվող մայրիների։