Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երբ Դավիթը եկավ Ոռնայի մոտ, Ոռնան կալից դուրս ելավ ու երեսնիվայր գետնին ընկավ և երկրպագեց Դավթին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ Դավիթը եկավ Ոռնայի մոտ, Ոռնան նայեց, տեսավ Դավթին, դուրս ելավ կալից և երեսնիվայր գետին ընկնելով՝ երկրպագեց թագավորին։

Տես գլուխը



Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:21
6 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք հասան Հորդանանի այն կողմում գտնվող Ատադի կալը և այնտեղ սաստիկ ողբ ու կոծ արեցին նրա վրա։ Նա հոր համար յոթ օր սուգ արեց։


Ոռնան շրջվեց և տեսավ արքային. նա և նրա չորս որդիները, որ նրա հետ էին, թաքնվեցին։ Այդ ժամանակ Ոռնան կալում ցորեն էր կալսում։


Դավիթն ասաց Ոռնային. «Քո այդ կալատեղն ի՛նձ տուր, որ ես այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեմ, որպեսզի ժողովրդի կոտորածը դադարի։ Ինչքան արծաթ արժե, այդքանով դա տո՛ւր ինձ»։


թե ինչպես է բոցը զոհասեղանից դեպի երկինք բարձրանում, տեսան Տիրոջ հրեշտակին՝ զոհասեղանի բոցի հետ երկինք բարձրանալիս։ Մանովեն ու նրա կինը երեսի վրա գետնին ընկան։


Երբ Աբիգեան Դավթին տեսավ, էշից շտապ իջնելով՝ Դավթի առաջ ընկավ, երկրպագեց նրան մինչև գետին