Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 2:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եսրոմի համար ծնված որդիներն էին՝ Հերամել, Հռամ (Արամ) և Ոքոբել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եսրոնի որդիները, որ ծնվեցին նրա համար, սրանք էին՝ Հերամել, Րամ և Քեղուբա։ |
Եսրոմի մեռնելուց հետո Քաղեբը եկավ Եփրաթա, և Եսրոմի կին Աբիան նրա համար ծնեց Ասդոմին՝ Թեկուայի հորը։
Եսրոմի անդրանիկ որդու՝ Հերեմիելի որդիներն էին՝ անդրանիկ որդին՝ Հռամը (Արամը), Բաանը, Առանը և սրա եղբայր Ասոմը։
Հերեմիելի եղբայր Քաղեբի որդիներն էին. Մաեսան՝ նրա անդրանիկ որդին, որը Զիփի հայրն էր, որը Մարիսայի հայրն էր, որը Քեբրոնի հայրն էր։
Անքուսը Դավթին հարցրեց. «Ո՞ր կողմն արշավեցիք այսօր»։ Դավիթը Անքուսին պատասխանեց. «Հուդայի հարավը, Հերամելի հարավն ու Կենեզի հարավը։