Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 2:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բոոսը ծնեց Ովբեդին, Ովբեդը ծնեց Հեսսեին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բոոսը ծնեց Օբեդին, Օբեդը ծնեց Հեսսեին։ |
Այն օրը հեթանոսներն իրենց հույսը դնելու են Հեսսեի արմատի վրա, որն իշխան է լինելու հեթանոսներին, և նրա հանգիստը փառահեղ է լինելու։
Եվ երբ նրան փոխեց, նրանց համար մեջտեղ բերեց Դավթին՝ որպես թագավորի, որի մասին և վկայելով՝ ասաց. “Գտա Հեսսեի որդի Դավթին՝ իմ սրտով մի մարդու, որը պիտի կատարի իմ ամբողջ կամքը” (Սաղ. 88(89).21)։
Եսային դարձյալ ասում է. «Հեսսեի արմատը պիտի ծլի և նա, որ պիտի ելնի, իշխան է լինելու հեթանոսների. հեթանոսները նրա վրա են հույս դնելու» (Ես. 11.10)։
Տերը Սամուելին ասաց. «Մինչև ե՞րբ պետք է սգաս Սավուղին, ես նրան զրկել եմ Իսրայելի վրա թագավորելուց։ Քո եղջյուրը ձիթայուղո՛վ լցրու, ե՛կ քեզ առաքեմ Բեթղեհեմ՝ Հեսսեի մոտ, քանի որ նրա որդիներից մեկին եմ թագավոր ընտրել»։