Ամովնացիները պատերազմելու համար ճակատ կազմեցին ասորիների Սուբա քաղաքի դարպասի մոտ, իսկ ռոբացիները, ստոբացիներն ու ամաղեկացիները առանձին էին կանգնել դաշտում։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 19:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամովնացիները դուրս եկան և պատերազմի ճակատ կազմեցին քաղաքի դարպասի մոտ, իսկ այն եկած թագավորները դաշտում առանձին բանակեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամմոնացիներն էլ դուրս եկան և պատերազմի շարվեցին քաղաքի մուտքի մոտ. իսկ այն եկած թագավորները դաշտում առանձին էին։ |
Ամովնացիները պատերազմելու համար ճակատ կազմեցին ասորիների Սուբա քաղաքի դարպասի մոտ, իսկ ռոբացիները, ստոբացիներն ու ամաղեկացիները առանձին էին կանգնել դաշտում։
Արքան նրանց ասաց. «Ինչ որ ձեզ համար հաճելի է, ես այն կանեմ»։ Եվ արքան մնաց դարպասի մոտ, իսկ ամբողջ ժողովուրդը հարյուրներով ու հազարներով դուրս էր գալիս քաղաքից։
Ադերի որդին՝ Ասորիքի արքան, հավաքեց իր ամբողջ զորքը և ելավ ու պաշարեց Սամարիան, իրեն հետ էին ևս երեսուներկու թագավորներ։ Բոլորը երիվարներով ու մարտակառքերով ելան պատերազմի ու պաշարեցին Սամարիան։
Երբ Հովաբը տեսավ, որ նրանք պատերազմի են դուրս եկել իր դեմ թե՛ առջևից, թե՛ հետևից, ընտրեց բոլոր երիտասարդ իսրայելացիներին և նրանց դասավորեց ասորիների դիմաց,
Աբիան պատերազմի պատրաստվեց հզոր մարտիկներով՝ չորս հարյուր հազար զորեղ մարդկանցով։ Հերոբովամը նրա դեմ պատերազմի ելավ ութ հարյուր հազար հզոր, քաջազուն ռազմիկներով։
աղեղն ու նիզակը ձեռքներին։ Նրանք հանդուգն են ու անողորմ, նրանց ձայնը որոտում է ծովի պես, ձիեր հեծած՝ նրանք պատրաստ են կրակի պես կռվի նետվելու քեզ վրա, ո՛վ բաբելացիների դուստր։
կասպատակեն ինչպես կառքերի շաչյունը՝ լեռների գագաթներին, ինչպես կրակի բոցի ձայնը, որ ուտում է եղեգը, ինչպես պատերազմի պատրաստված բազմամարդ ու հզոր զորքը։
Սավուղն ու Իսրայելի այրերը նույնպես համախմբվեցին հովիտներում և ռազմի ճակատ կազմեցին այլազգիների դեմ։