Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 19:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երբ Դավթին պատմեցին այդ մասին, նա հավաքեց բոլոր իսրայելացիներին, անցավ Հորդանան գետը, եկավ նրանց վրա և ճակատ կազմեց նրանց դեմ։ Նա իր զորքը շարեց ասորիների դիմաց, և նրանք պատերազմեցին նրա դեմ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ Դավթին ասվեց այդ մասին, նա հավաքեց բոլոր իսրայելացիներին, անցավ Հորդանան գետը, եկավ հասավ նրանց, և շարվեցին նրանց դիմաց։ Դավիթը կռվի մեջ մտավ և պատերազմեց նրանց դեմ։

Տես գլուխը



Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 19:17
5 Խաչաձեւ Հղումներ  

Դավթին հայտնեցին այդ մասին։ Նա հավաքեց ողջ Իսրայելին, անցավ Հորդանան գետը և հասավ Քաղամակ։ Ասորիները Դավթի դիմաց գնդեր հանեցին ու պատերազմեցին նրա դեմ։


Երբ ասորիները տեսան, որ իսրայելացիները հաղթեցին իրենց, պատգամավորներ ուղարկեցին և պատերազմի հանեցին Եփրատ գետի այն կողմի ասորիներին։ Ադրաազարի զորքի հրամանատար Սովփաքն էր նրանց առաջնորդում։


Ասորիները փախան Դավթի առջևից։ Դավիթն ասորիներից յոթ հազար մարտակառքի հեծյալներ ու քառասուն հազար հետևակ կոտորեց և սպանեց զորքի հրամանատար Սովփաքին։


Ամովնացիները դուրս եկան և պատերազմի ճակատ կազմեցին քաղաքի դարպասի մոտ, իսկ այն եկած թագավորները դաշտում առանձին բանակեցին։