Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 19:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովաբն իր հետ եղած զորքով ասորիների դեմ պատերազմի ելավ, և նրանք փախուստի դիմեցին նրանից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովաբն իր հետ եղած զորքով մոտեցավ ասորիներին՝ պատերազմելու նրանց դեմ, և նրանք փախուստ տվեցին նրա առաջից։ |
Եվ ահա մի մարգարե մոտեցավ Իսրայելի Աքաաբ արքային ու ասաց. «Այսպես է ասում Տերը. “Տեսնո՞ւմ ես այս մեծ ամբոխը. ահա նրան այսօր քո ձեռքն եմ մատնելու, որպեսզի համոզվես, որ ես եմ Տերը”»։
Քաջասի՛րտ եղիր և թող զորանանք հանուն մեր ժողովրդի և մեր Աստծու քաղաքների։ Տերը թող անի այն, ինչ նրա աչքին բարի է թվում»։
Երբ ամովնացիները տեսան, որ ասորիները փախան, իրենք ևս փախուստի դիմեցին Հովաբի և նրա եղբայր Աբեսսայի առջևից ու մտան քաղաք։ Հովաբը եկավ Երուսաղեմ։