Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 19:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Հովաբը տեսավ, որ նրանք պատերազմի են դուրս եկել իր դեմ թե՛ առջևից, թե՛ հետևից, ընտրեց բոլոր երիտասարդ իսրայելացիներին և նրանց դասավորեց ասորիների դիմաց, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Հովաբը տեսավ, որ պատերազմը առջևից ու ետևից իր վրա է ուղղվում, ընտրեց Իսրայելի ամենաընտիրներին և պատերազմի շարեց ասորիների դեմ, |
Ամովնացիները դուրս եկան և պատերազմի ճակատ կազմեցին քաղաքի դարպասի մոտ, իսկ այն եկած թագավորները դաշտում առանձին բանակեցին։
Մյուսները քաղաքից դուրս եկան նրանց ընդառաջ, և Գայիի մարդիկ մնացին բանակի մեջտեղում։ Նրանք այն կողմից, սրանք այս կողմից այնքան հարվածեցին, մինչև որ նրանցից ազատվող և փախչող չմնաց։