Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ աղաղակե՛ք. «Փրկի՛ր մեզ, ո՜վ մեր փրկության Աստված, փրկի՛ր մեզ մեր թշնամիներից, որ օրհնենք քո սուրբ անունը և պարծենանք քո օրհնություններով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ասացե՛ք. “Փրկի՛ր մեզ, ո՛վ մեր փրկության Աստված, Հավաքի՛ր մեզ և ազատի՛ր մեզ ազգերից, Որ գոհություն մատուցենք քո սուրբ անվանը Եվ պարծենանք քո մեծագործություններով”։ |
Սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությունը։ Դրա համար Աստված, քո Աստվածն օծեց քեզ Ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին։
Տերը կների քո բոլոր մեղքերը, կողորմի քեզ և դարձյալ կհավաքի քեզ բոլոր այն ժողովուրդների միջից, որոնց մեջ ցրել էր Տերը քեզ։
Եվ դուք՝ իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար անարատ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք Աստծուն հաճելի հոգևոր զոհեր.
Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց։