Տապանակը տանողների հետ գնում էին պարողների յոթ խմբեր, զվարակ ու գառներ էին զոհ մատուցում։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Աստված ուժ տվեց իշխաններին, որ կրում էին Տիրոջ Ուխտի տապանակը, յոթ զվարակ և յոթ խոյ զոհաբերեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Աստված օգնեց Տիրոջ ուխտի տապանակը կրող ղևտացիներին, այն ժամանակ յոթ զվարակ և յոթ խոյ զոհաբերեցին։ |
Տապանակը տանողների հետ գնում էին պարողների յոթ խմբեր, զվարակ ու գառներ էին զոհ մատուցում։
Ո՞վ եմ ես, և ո՞վ է քո ժողովուրդը, որ կարողանայինք հոժարությամբ նվիրաբերել այս ամենը։ Չէ՞ որ քոնն է ամեն ինչ, և քեզնից ստացածն ենք տալիս քեզ։
Բայց հիմա յոթ զվարակ առե՛ք ու յոթ խոյ, գնացե՛ք իմ ծառա Հոբի մոտ, ու թող նա ողջակեզ անի ձեզ համար, իմ ծառա Հոբը թող նաև աղոթի ձեզ համար, քանի որ, եթե ես նկատի ունեցած չլինեի նրան, ու նրա համար չլիներ այս, ես արդարև կորստի մատնած կլինեի ձեզ, որովհետև իմ ծառա Հոբի մասին ճշմարիտ բաներ չասացիք»։
Տոնի յոթ օրերին ողջակեզներ կմատուցեն Տիրոջը՝ յոթ զվարակ, առանց արատի յոթ խոյ՝ յոթ օր շարունակ, օր օրի, մեղքերի քավության համար՝ այծերից էլ մեկ նոխազ օր օրի։
Բաղաամն ասաց Բաղակին. «Ինձ համար այստեղ յոթ բագի՛ն կառուցիր և ինձ համար այստեղ յոթ զվարակ ու յոթ խո՛յ պատրաստիր»։
Աստծուց օգնություն հասավ, և ես մինչև այսօր ողջ մնացի՝ վկայելով փոքրին ու մեծին, ոչինչ չասելով այն բաներից դուրս, ինչ մարգարեներն ու Մովսեսն են խոսել լինելիք դեպքերի մասին,
ոմանց համար՝ մահվան հոտ, որ տանում է դեպի մահ, և ոմանց համար՝ կենդանության բույր, որ տանում է դեպի կյանք։ Եվ ո՞վ կարող է այս ամենին հասու լինել.
Սամուելը մի վեմ վերցրեց ու կանգնեցրեց Մասեփայի ու Սենի միջև և այն կոչեց Աբենեզեր, այսինքն՝ «օգնական վեմ»՝ ասելով. «Մինչև այստեղ Տերը օգնեց մեզ»։