Դավիթն ասաց հավաքված բոլոր իսրայելացիներին. «Եթե ձեզ բարի է թվում, և Տերը՝ մեր Աստված էլ հաջողություն է պարգևել, մարդ ուղարկենք Իսրայելի բոլոր կողմերում մնացած մեր եղբայրների, ինչպես նաև իրենց քաղաքներում ու կալվածքներում ապրող քահանաների ու ղևտացիների մոտ, որպեսզի մեզ մոտ ժողովվեն,
Սավուղն ասաց. «Գիշերը հետապնդենք այլազգիներին, մինչև լույսը բացվելը կողոպտենք նրանց և նրանցից ոչ մի մարդ կենդանի չթողնենք»։ Նրան ասացին. «Արա՛ այն, ինչ հաճելի է քեզ»։ Քահանան ասաց. «Այստեղ մոտենանք Աստծուն»։
Մի՞թե ես այսօր եմ սկսել նրա համար Աստծուն խնդրել։ Քա՛վ լիցի, որ արքան իր ծառայի վրա կամ իմ հոր տան վրա այդպիսի մեղք բարդի, քանի որ քո ծառան այդ ամենից շատ կամ քիչ բան չգիտի»։