Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 12:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովելն ու Զաբադիան՝ գեդովրացի Հերոմի որդիները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ նաև գեդորացի Հերոամի որդիներ Հոելան և Զաբադիան։ |
Գաղաադից հեռանալով՝ անապատից Դավթի մոտ եկան քաջազուն մարդիկ, որոնք ռազմիկներ լինելով՝ զինված էին վահաններով ու տեգերով։ Նրանց դեմքը նման էր առյուծի դեմքի, իսկ արագաշարժությամբ նման էին լեռնային այծյամների։
Նրա կինը ծնեց Հարեդին՝ Գեդովրի հորը, Հաբարին՝ Սաքովնի հորը, և Հեքթիելին՝ Զովնանի հորը։ Սրանք Մորեդի կնոջ՝ փարավոնի դուստր Բեթթիայի ծնած որդիներն են։
Սրանք գնացին, մինչև որ հասան Գերարա, մինչև Գայի արևելյան կողմը, որ իրենց հոտերի համար արոտավայր որոնեն։