Դավիթը զորքի մեկ երրորդ մասը հանձնեց Հովաբի, մեկ երրորդ մասը Շարուհիի որդու՝ Հովաբի եղբայր Աբեսսայի և մեկ երրորդ մասն էլ՝ գեթացի Եթթիի հրամանատարությանը։ Դավիթն ասաց զորքին. «Ես էլ պետք է ձեզ հետ դուրս գամ»։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 11:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովաբի եղբայր Աբեսսան երեքի գլխավորն էր։ Նա սուր բարձրացրեց վեց հարյուր հոգու վրա և միաժամանակ սպանեց նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովաբի եղբայր Աբեսսան այդ երեքի գլխավորն էր։ Նա բարձրացրեց իր նիզակը երեք հարյուրի վրա՝ սպանելով նրանց։ Նա անվանի էր այդ երեքի մեջ։ |
Դավիթը զորքի մեկ երրորդ մասը հանձնեց Հովաբի, մեկ երրորդ մասը Շարուհիի որդու՝ Հովաբի եղբայր Աբեսսայի և մեկ երրորդ մասն էլ՝ գեթացի Եթթիի հրամանատարությանը։ Դավիթն ասաց զորքին. «Ես էլ պետք է ձեզ հետ դուրս գամ»։
Այնտեղ էին Շարուհիի երեք որդիները՝ Հովաբը, Աբեսսան և Ասայելը։ Ասայելը դաշտի այծյամի պես թեթևաքայլ էր։
Դավիթն ասաց Աբեսսային. «Հիմա Բոքորիի որդի Սաբեեն ավելի մեծ չարիք կգործի, քան Աբեսաղոմը։ Վերցրո՛ւ քո տիրոջ ծառաներին ու հետապնդի՛ր նրան, չլինի թե ամրացված քաղաքներ գտնի և մեր աչքից կորչի»։
Սակայն Շարուհիի որդի Աբեսսան, օգնության եկավ Դավթին և հարվածելով այլազգուն՝ սպանեց նրան։ Այն ժամանակ Դավթի մարդիկ երդվեցին՝ ասելով. «Դու այլևս մեզ հետ պատերազմի չպետք է դուրս գաս, որ Իսրայելի ճրագը չհանգի»։
Հովաբն ու նրա եղբայր Աբեսսան հարմար պահի էին սպասում՝ սպանելու Աբեններին այն բանի համար, որ նա պատերազմի ժամանակ Գաբավոնում սպանել էր իրենց եղբորը՝ Ասայելին։
«Աստված մի՛ արասցե, որ այդ բանն անեմ. դա պիտի նշանակեր խմել այդ մարդկանց արյունը, քանի որ իրենց կյանքի գնով բերեցին այն»։ Եվ նա չուզեց խմել այդ ջուրը։ Այս բանն արեցին այդ երեք զորավարները։
Նա անվանի էր երեսունի մեջ, ավելի նշանավոր էր, քան մյուսները։ Նրանց գլխավորն էր, սակայն այն երեքին չէր հասնում։
Նրանց քույրերն էին Սարուիան և Աբիգեան։ Սարուիան ունեցավ երեք որդի՝ Աբեսսա, Հովաբ և Ասայել։
Խոսելով Աքիմելեք քետացու և Հովաբի եղբայր Շարուհու որդի Աբեսսայի հետ՝ Դավիթն ասաց. «Ո՞վ ինձ հետ բանակատեղի կմտնի Սավուղի մոտ»։ Աբեսսան ասաց. «Ես քեզ հետ կմտնեմ»։