Աբրամը կտրեց անցավ երկիրն իր երկարությամբ մինչև Սյուքեմի տարածքը՝ մինչև Բարձր կաղնին։ Այն ժամանակ այդ երկրում ապրում էին քանանացիները։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ բոլոր քաջարի մարդիկ ելան Գաղաադից և վերցնելով Սավուղի ու նրա որդիների մարմինները՝ բերեցին Հաբիս ու նրանց ոսկորները թաղեցին Հաբիսում գտնվող կաղնու տակ ու յոթ օր ծոմ պահեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ բոլոր քաջ մարդիկ վեր կացան, վերցրին Սավուղի ու նրա որդիների դիակները, բերեցին Հաբիս և նրանց ոսկորները թաղեցին Հաբիսում՝ բևեկնու ծառի տակ, և յոթ օր ծոմ պահեցին։ |
Աբրամը կտրեց անցավ երկիրն իր երկարությամբ մինչև Սյուքեմի տարածքը՝ մինչև Բարձր կաղնին։ Այն ժամանակ այդ երկրում ապրում էին քանանացիները։
Դեբովրան՝ Ռեբեկայի դայակը, մեռավ և թաղվեց Բեթելից ներքև՝ կաղնու տակ, որը Հակոբը կոչեց Սգո կաղնի [𝕸 Ալոն-Բախուտ]։
Նրանք հասան Հորդանանի այն կողմում գտնվող Ատադի կալը և այնտեղ սաստիկ ողբ ու կոծ արեցին նրա վրա։ Նա հոր համար յոթ օր սուգ արեց։
Քանի դեռ ցերեկ էր, ամբողջ ժողովուրդը եկավ Դավթի մոտ, որ նա ճաշի, սակայն Դավիթը երդվելով ասաց. «Աստված ինձ այսպես և այսպես ու ավելին անի, եթե արեգակը մայր մտնելուց առաջ հաց կամ որևէ բան ուտեմ»։
Երբ Գաղաադում բնակվող բոլոր մարդիկ լսեցին, թե ի՛նչ էին արել այլազգիները Սավուղի և Իսրայելի նկատմամբ,
Հրեաներից շատերը եկել էին Մարթայի և Մարիամի մոտ, որպեսզի նրանց մխիթարեին իրենց եղբոր մահվան համար։
Մեկ ամիս անց Նաաս Ամովնացին ելավ ու բանակեց Գաղաադի Հաբիս քաղաքի շուրջը։ Հաբիսի բոլոր բնակիչները Նաաս Ամովնացուն ասացին. «Մեզ հետ դաշի՛նք կնքիր, և մենք կծառայենք քեզ»։
Նա ասաց եկած պատգամավորներին. «Այսպե՛ս ասեք Գաղաադի Հաբիս քաղաքի բնակիչներին. “Վաղը, երբ արեգակը տաքացնի երկիրը, դուք կփրկվեք”»։ Պատգամավորները քաղաք եկան ու դա հաղորդեցին Հաբիսի բնակիչներին, որոնք ուրախացան։
բոլոր զորեղ մարդիկ վեր կացան, ամբողջ գիշեր գնացին, Բեթսանի պարսպից վերցրին Սավուղի ու նրա որդի Հովնաթանի մարմինները, դրանք բերեցին Հաբիս և այնտեղ այրեցին։