Իսկ եթե անում եմ, թե ինձ էլ չեք հավատում, գործերի՛ն հավատացեք, որպեսզի իմանաք ու ճանաչեք, որ Հայրն իմ մեջ է, և ես՝ Հոր մեջ»։
Ա Հովհաննես 3:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով պահում է նրա պատվիրանները, բնակվում է Աստծու մեջ, և Աստված՝ նրա մեջ։ Իսկ մեր մեջ Աստծու բնակվելն իմանում ենք Սուրբ Հոգուց, որ տվեց մեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ով նրա պատվիրանները պահում է, նրա մեջ է ապրում, նա էլ՝ նրա մեջ։ Մեր մեջ նրա բնակվելն իմանում ենք Սուրբ Հոգուց, որ մեզ տվեց։ |
Իսկ եթե անում եմ, թե ինձ էլ չեք հավատում, գործերի՛ն հավատացեք, որպեսզի իմանաք ու ճանաչեք, որ Հայրն իմ մեջ է, և ես՝ Հոր մեջ»։
Ճշմարտության Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում եք նրան, որովհետև ձեզ մոտ պիտի բնակվի և ձեզ հետ պիտի լինի։
որպեսզի ամենքը մի լինեն. ինչպես դու, Հա՛յր, իմ մեջ, և ես՝ քո մեջ, որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, և որպեսզի աշխարհն էլ հավատա, որ դու ուղարկեցիր ինձ։
Թե՞ չգիտեք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց եք ստացել, և ինքներդ ձեր տերը չեք,
կամ ի՞նչ նմանություն կարող է լինել Աստծու տաճարի և մեհյանների միջև։ Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք։ Ինչպես ասաց Աստված. «Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ապրեմ նրանց մեջ, պիտի լինեմ նրանց Աստվածը, և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը (Ղևտ. 26.12, Եզկ. 37.27)։
Ահա թե ինչու, ով անարգում է այս պատվերը, ոչ թե մարդուն է անարգում, այլ Աստծուն, որ Սուրբ Հոգին շնորհեց ձեզ։
Ինչ որ դուք լսեցիք ի սկզբանե, թող բնակվի ձեր մեջ. որովհետև, եթե ձեր մեջ բնակվի այն, ինչ որ ի սկզբանե լսեցիք, դուք ևս կբնակվեք Որդու և Հոր մեջ։
Իսկ ով պահում է նրա խոսքը, Աստծու սերը նրա մեջ ճշմարտապես կատարյալ է, և սրանով ենք ճանաչում, որ նրա մեջ ենք։
Ով ասում է, թե ինքը նրա մեջ է բնակվում, պարտավոր է այնպես ընթանալ, ինչպես որ նա էր ընթանում։
և ինչ էլ հայցենք, կստանանք նրանից, որովհետև պահում ենք նրա պատվիրանները և նրան հաճելի բաներ անում։
Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, քանի որ սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված և ճանաչում է Աստծուն։