այլ գրելու նրանց, որ խորշեն կուռքերին զոհաբերված կերակուրներից և պոռնկությունից, խեղդամահ արված կենդանիներից և արյունից.
Ա Կորնթացիներին 8:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց ոչ բոլորն ունեն այս գիտությունը։ Ոմանք խղճմտանքի պատճառով կուռքերին մատուցված միսը մինչև այժմ իբրև զոհաբերություն են ուտում, և նրանց խղճմտանքը, քանի որ տկար է, պղծվում է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն բոլորն այս գիտությունը չունեն, որովհետև ոմանք մինչև հիմա էլ կուռքերին զոհաբերված միսը խղճմտանքով ուտում են, և նրանց խղճմտանքը, տկար լինելով, պղծվում է։ |
այլ գրելու նրանց, որ խորշեն կուռքերին զոհաբերված կերակուրներից և պոռնկությունից, խեղդամահ արված կենդանիներից և արյունից.
Այս գիտեմ և համոզված եմ Քրիստոս Հիսուսով, որ ինքնին պիղծ բան չկա։ Բայց ով կարծում է, թե ինչ-որ բան պիղծ է, իր համար է պիղծ։
Ես ինքս էլ, եղբայրնե՛ր իմ, համոզված եմ ձեզ համար, որ դուք լի եք բարությամբ, լի եք ամբողջական գիտությամբ, կարող եք միմյանց խրատել։
Ինչ վերաբերում է կուռքերին զոհաբերված մսին, ապա տեղյակ ենք, որ ամենքն էլ այդ մասին գիտեն. գիտությունը հպարտացնում է, բայց սերն ամրացնում է։
Ինչ վերաբերում է կուռքերին զոհաբերված միս ուտելուն, ապա գիտենք, որ աշխարհում կուռքերը ոչինչ են, և որ չկա ուրիշ Աստված, բացի մեկից։
Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, խրատե՛ք անկարգներին, քաջալերե՛ք երկչոտներին, պաշտպա՛ն եղեք թույլերին, համբերատա՛ր եղեք բոլորի հանդեպ։