Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա Կորնթացիներին 5:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ես թեպետ մարմնով հեռու եմ, բայց հոգով՝ մոտ, արդեն իսկ, ասես մոտ լինելով, դատավճիռս կայացրի նրա դեմ, ով այդպիսի բան կատարեց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Թեև ես մարմնով հեռու եմ, բայց հոգով ներկա եմ։ Որպես ներկա՝ արդեն վճռել եմ նրա համար, ով նման բան է կատարել.

Տես գլուխը



Ա Կորնթացիներին 5:3
6 Խաչաձեւ Հղումներ  

Իմ ի՞նչ գործն է դատել նրանց, ովքեր եկեղեցու անդամ չեն։ Չէ՞ որ եկեղեցու անդամներին դուք եք դատում։


Ես ինքս՝ Պողոսս, Քրիստոսի հեզությամբ ու քաղցրությամբ եմ խնդրում ձեզ, ես, որ խոնարհ մեկն եմ, երբ ձեր մեջ եմ, մինչդեռ երբ հեռու եմ ձեզնից, խիստ եմ ձեր հանդեպ։


Այսպես ասողը թող իմանա, թե ինչպիսին որ նամակների մեջ գրված մեր խոսքով ենք հեռվից, նույնպիսին էլ կլինենք գործով մոտիկից։


Առաջ ասել եմ, երբ երկրորդ անգամ ներկա էի ձեր մեջ, և այժմ հեռվից դարձյալ կանխավ ասում եմ նրանց, ովքեր նախապես մեղանչեցին, և բոլոր մյուսներին. երբ դարձյալ գամ, չեմ խնայելու։


որովհետև, թեև հեռու եմ մարմնով, բայց հոգով ձեզ հետ եմ. ուրախանում եմ, երբ տեսնում եմ ձեր կանոնավոր ընթացքը և Քրիստոս Հիսուսի հանդեպ ունեցած ձեր ամուր հավատը։


Ինչ վերաբերում է մեզ, եղբայրնե՛ր, թեպետ միառժամանակ որբ մնացինք ձեզնից, այսինքն՝ հեռու մարմնով, բայց ո՛չ սրտով, մեծ ցանկությամբ առավել ջանք գործադրեցինք ձեր երեսը տեսնելու։