Փարիսեցին կանգնած էր մեկուսի և ինքն իրեն այս աղոթքն էր ասում. “Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները, և կամ ինչպես այս մաքսավորը։
Ա Կորնթացիներին 5:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց նկատի չունեի այս աշխարհի պոռնիկներին կամ ագահներին կամ հափշտակողներին կամ կռապաշտներին, այլապես ստիպված պետք է լինեիք աշխարհից հեռանալ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամենևին նկատի չունեի այս աշխարհի պոռնիկներին, կամ ագահներին, կամ հափշտակողներին, կամ կռապաշտներին. այլապես հարկ կլիներ, որ դուք աշխարհից հեռանայիք։ |
Փարիսեցին կանգնած էր մեկուսի և ինքն իրեն այս աղոթքն էր ասում. “Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները, և կամ ինչպես այս մաքսավորը։
Եթե այս աշխարհից լինեիք, աշխարհն արդեն իբրև յուրայինների ձեզ սիրած կլիներ. բայց որովհետև այս աշխարհից չեք, այլ ես ձեզ աշխարհից ընտրեցի, դրա համար աշխարհն ատում է ձեզ։
Քո անունը հայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տվեցիր աշխարհից. նրանք քոնն էին, և ինձ տվեցիր նրանց, ու նրանք քո խոսքը պահեցին։
Այժմ ես նրանց համար եմ աղաչում և ոչ թե աշխարհի. նրանց համար, որոնց դու ինձ տվեցիր, որովհետև նրանք քոնն են։
Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր է դպիրը, ո՞ւր է այս աշխարհը հետազոտողը։ Չէ՞ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը,
Եթե անհավատ մեկը ձեզ հրավիրի, և դուք ուզենաք գնալ, այն ամենը, ինչ ձեր առաջ կդրվի, կերե՛ք և խղճմտանքի պատճառով մի՛ հարցրեք։
Այլ ձեզ գրեցի չհաղորդակցվել նրա հետ, որ եղբայր կոչվելով՝ կա՛մ պոռնիկ է, կա՛մ կռապաշտ, կա՛մ ագահ, կա՛մ բամբասող, կա՛մ հարբեցող, կա՛մ հափշտակող. այդպիսինի հետ նույնիսկ հաց մի՛ կերեք։
Այդ անհավատների միտքն այս աշխարհի աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց մեջ չծագի Քրիստոսի փառքի Ավետարանի լույսը, Քրիստոսի, որ պատկերն է աներևույթ Աստծու։
որոնց մեջ մի ժամանակ ապրում էիք՝ այս աշխարհի սովորության համաձայն, ըստ օդում իշխող իշխանի կամքի, այն ոգու, որ այժմ գործում է անհնազանդ մարդկանց մեջ։
որպեսզի լինեք անբասիր ու անարատ, Աստծու որդիներ, անմեղ՝ կամակոր ու խոտորված սերնդի մեջ։ Նրանց մեջ պիտի երևաք ինչպես լուսատուներն աշխարհում՝
Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, քանի որ սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված և ճանաչում է Աստծուն։
Եվ ընկավ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչվում է Բեեղզեբուղ և Սատանա՝ ամբողջ աշխարհը մոլորեցնողը, և նրա հետ ընկան նաև նրա հրեշտակները։