Լիդիա անունով աստվածավախ մի կին, որ Թյուվատիրա քաղաքից էր և ծիրանի զգեստներ վաճառող, լսում էր. նրա սիրտը Տերն ինքն էր բացել՝ անսալու Պողոսի խոսքերին։
Ա Կորնթացիներին 2:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որպեսզի ձեր հավատը չլինի մարդկանց իմաստությամբ, այլ Աստծու զորությամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որպեսզի ձեր հավատը մարդկային իմաստությամբ չլինի, այլ Աստծու զորությամբ։ |
Լիդիա անունով աստվածավախ մի կին, որ Թյուվատիրա քաղաքից էր և ծիրանի զգեստներ վաճառող, լսում էր. նրա սիրտը Տերն ինքն էր բացել՝ անսալու Պողոսի խոսքերին։
քանզի Քրիստոսն ինձ չուղարկեց մկրտելու, այլ ավետարանելու, ո՛չ խոսքի ճարտարությամբ, որպեսզի Քրիստոսի խաչը չկորցնի իր իմաստը։
Բայց նա ինձ ասաց. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում»։ Ահա թե ինչու հաճույքով պարծենում եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ բնակվի Քրիստոսի զորությունը։
Արդ, այս գանձն ունենք կավե ամանների մեջ, որպեսզի երևա, որ այս անսահման զորությունն Աստծուց է և ոչ թե մեզնից։