Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա Կորնթացիներին 15:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Որովհետև առաքյալների մեջ ես հետինն եմ և արժանի իսկ չեմ առաքյալ կոչվելու, քանի որ հալածեցի Աստծու եկեղեցին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Որովհետև ես առաքյալների մեջ հետինն եմ և արժանի էլ չեմ առաքյալ կոչվելու, քանի որ Աստծու եկեղեցին հալածեցի։

Տես գլուխը



Ա Կորնթացիներին 15:9
12 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ Սողոսը եկեղեցուն մեծ վնաս էր հասցնում. տնից տուն էր մտնում, դուրս էր քաշում տղամարդկանց և կանանց ու մատնում բանտարկության։


Գայթակղության պատճառ մի՛ եղեք ո՛չ հրեաներին, ո՛չ հեթանոսներին և ո՛չ էլ Աստծու եկեղեցուն,


Բայց ես այնպես եմ կարծում, որ ոչնչով պակաս չեմ այդ պատվավոր «առաքյալներից»։


Անմիտ եղա պարծենալով, բայց դուք ստիպեցիք։ Որովհետև պետք էր, որ ես ձեզնից վկայություն ստանայի, թե ոչնչով պակաս չեմ այդ պատվավոր «առաքյալներից», թեև ոչինչ եմ։


Արդարև, դուք լսած կլինեք հրեության մեջ իմ երբեմնի ընթացքի մասին, թե ինչպիսի՜ դաժանությամբ էի հալածում Աստծու եկեղեցին և տակնուվրա անում այն։


միայն հաճախ լսել էին, թե՝ «Նա, ով այն ժամանակ հալածում էր մեզ, այժմ քարոզում է այն հավատը, որ մի ժամանակ արմատախիլ էր անում»։


նախանձախնդրությամբ հալածում էի եկեղեցին, արդարությամբ, որ բխում է Օրենքից, անարատ։